Անասուն
Անասուն — այս երկրում հաճախ հանդիպող երկիմաստ երևույթ, որը տարբեր կիրառական նշանակություններ ունի։
Անասունի երկրորդ իմաստը դա նույնանուն կենդանին է, որը հանդիպում է գյուղական համայնքներում։ Ի տարբերություն իրենց առաջին իմաստի, անասուն կենդանիները ավելի օգտակար են։
Պատմություն
Անասունները Հայաստանում միշտ էլ եղել են, սկսած պատմական ակունքներից, վերջացրած ներկայիս ժամանակահատվածով։ Առաջին հայկական անասունը ժամանակագրվում է դեռևս Ք.Ա. 6001 թվականով, երբ մի հատ անասուն պատահմամբ բախվել էր հնադարյան նիվայի։ Ընդհանուր առմամբ, դա այլ ի՞նչ է քան անասունի նախա–նախա–նախա հայրը։
Հատկապես շատ են բուծվել անասունները 21-րդ դարաշրջանում. նրանց բազմացման շրջանը, որը գիտնականները անվանում են «անասունագեդոն», մեծ տարածում է գտել Հայաստանի Հանրապետության տարածքներից ներս, ու չի էլ մտածում նվազի որևէ կերպ։ Այդ իսկ պատճառով անասունների տեսակները կտրուկ շատացել են, և դրանց համար հայ գիտնականները առանձնացնում են հետևյալ տեսակները.
- Անասուն ըստ էության (դե ֆակտո — դասական անասուն, այլ. Տվվար),
- Անասուն դը միլենիալների համար (հին իսպանո–ուզբեկական արձանագրություններում հանդիպում է որպես Անասուն Պրեմիում, կամ Մաքսիմալ Անասուն),
- Անասուն ըստ արարքվոյ (հակիրճ ՝ Հայդալեկ)։
Հայ գիտնականները նաև պարզաբանել են, որ անասունների քանակը երկրի սահմաններում շատ ավելի շատ են, քան մենք գիտենք։ Սակայն ուսումնասիրությունները դեռ շարունակվում են։